Անվճար նախապատրաստական դասընթացներ դիմորդների համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2020-2021 ուստարվա ընդունելության քննություններին ընդառաջ դիմորդների համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ հետևյալ առարկաներից․

  1. Մաթեմատիկա
  2. Հայոց լեզու
  3. Օտար լեզու
  4. Ֆիզիկա
  5. Կենսաբանություն
  6. Քիմիա

Դասընթացներն իրականացնելու են բարձրակարգ մասնագետները Ագրարային համալսարանում, ինչպես նաև Սիսիանի, Վանաձորի և Շիրակի մասնաճյուղերում։

Հարցերի և գրանցման համար մինչև հունվարի 25-ը դիմել ք․Երևան, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 321 սենյակ կամ զանգահարել (012) 58 58 28, (093) 22 38 10 հեռախոսահամարներով։