Անվճար նախապատրաստական դասընթացներ մաթեմատիկա առարկայից

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունելության քննություններին ընդառաջ դիմորդների համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ մաթեմատիկա առարկայից: Դասընթացների տևողությունը 1.5 ժամ է, շաբաթական 3 անգամ:

Սույն թվականի հուլիսի 20-ից մեկնարկած առաջին փուլին մասնակցել են 17 դիմորդ:

Ուշադրություն.

Երկրորդ փուլը մեկնարկում է հուլիսի 31-ից: Ցանկացողները դեռևս կարող են դիմել դասընթացին միանալու համար:

Դասընթացներն իրականացնելու են բարձրակարգ մասնագետները Ագրարային համալսարանում, ինչպես նաև Սիսիանի, Վանաձորի և Շիրակի մասնաճյուղերում։

Հարցերի և գրանցման համար դիմել ք․Երևան, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 321 սենյակ կամ զանգահարել (012) 58 58 28, (093) 22 38 10 հեռախոսահամարներով։