ԱՈՒԿ-ի մագիստրատուրան հայտարարում է 2021-2022 ուստարվա ընդունելություն

ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը (MAB) առաջարկում է միջազգայնորեն մրցունակ բիզնես կրթություն՝ Տեխասի A&M համալսարանի հետ գործակցությամբ: Ուսուցման լեզուն անգլերենն է: Ծրագիրը երիտասարդ մասնագետներին տրամադրում է բարձրակարգ քանակական, կառավարչական եւ որոշումներ ընդունելու գիտելիքներ ու հմտություններ տնտեսագիտությունից, ֆինանսներից, մարկետինգից եւ ձեռնարկչությունից: Ծրագրի տեւողությունը 18 ամիս է:

Դասերն անցակցվում են երեկոյան ժամերին: Դասավանդող դասախոսները ոլորտի գործող պրոֆեսիոնալ մասնագետներ են: Ուսման վարձը մատչելի է՝ համեմատած համանման այլ ծրագրերի հետ:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է:

MAB ծրագրի եւ ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթին կարելի է ծանոթանալ այստեղ: