Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի 2021/22թ.-ի ընդունելության և 04/2022թ.-ին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ սկսած 0 մակարդակից:
Դիմել կարող են.
- ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրի 3-րդ , 4-րդ և 5-րդ կուրսերում սովորողները,
- ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրի և մագիստրատուրայի շրջանավարտները:
Տեղեկությունների համար դիմել մինչև 01.03.2021թ․ ՀԱԱՀ 1-ին մասնաշենք 344 սենյակ Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող Անի Պետրոսյանին՝
012 52-07-72