2022 թ․ հունիսից կատարվում է Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի աջակցությամբ ՀԱԱՀ-ում կազմակերպվող «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 2022/23 ուստարվա ընդունելություն։
Ի՞նչ ենք առաջարկում՝
- Գործնական կողմնորոշվածություն ունեցող միջազգային ուսանողակենտրոն ուսուցում գերմաներեն լեզվով
- Հավատարմագրված ծրագիր (ԳԴՀ կրթության որակի վերահսկման և հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) կողմից) միջազգային պահանջներին համապատասխանող գերմանական ուսումնական պլանով (ՎԿԳ համալսարանի) և գերմանական մոդուլներով
- Գերմանացի դասախոսների և դասընթացավարների մասնակցությամբ դասերի անցկացում
- Ծրագրի շրջանակում ուսումը ՎԿԳՀ-ում շարունակելու հնարավորություն՝ սահմանված կրթաթոշակով
- Գերմանական կրթություն կրկնակի դիպլոմի հնավորությամբ
Դիմել կարող են՝
- ՀԱԱՀ և արտերկրի ագրարային և մյուս համալսարանների բոլոր մասնագիտություններով բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմով շրջանավարտները։
Դիմորդների համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ 0-ական մակարդակից:
Ծրագրի տևողությունը 2 տարի է։
Տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, 344 սենյակ, «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիր։
Հեռ.՝ 012 -52-07-73