ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ

ՓԱՌՆԱԳՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Կալիֆորնիաբնակ Դենիս Փառնագյանը եւ Փառնագյան հիմնադրամը ՀԱԱՀ-ի լավագույն բարեկամներից ու հովանավորներից են: Հիմնադրամի ֆինանսական աջակցությունն օգտագործվել է ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի եւ «լոֆտ» ոճի համալսարանական երկու ազատ տարածքների կառուցման-վերակառուցման համար:

ՓԱՌՆԱԳՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնապես բացվել են Ուսանողների հաջողության կենտրոնը եւ Գիտելիքի նորարարական հաբը

Դեկտեմբերի 18-ին կայացավ նորարարական եւս երկու ենթակառույցի՝ Ուսանողների հաջողության կենտրոնի եւ Գիտելիքի նորարարական հաբի պաշտոնական բացման արարողությունը։ Առաջինը ստեղծվել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում եւ Ամերիաբանկի աջակցությամբ, երկրորդը՝ նշված ծրագրի շրջանակում։

Սիսիանի մասնաճյուղում բացվել է ֆիզիկայի լաբորատորիա

Ուսանողների միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ը, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում նշանավորվեց ֆիզիկայի լաբորատորիայի բացմամբ։ Այն ձեւավորվել եւ անհրաժեշտ սարքավորումներով հագեցվել է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։ Բացման օրն ուսանողները կատարեցին առաջին ցուցադրական փորձերը։

Ագրարային համալսարանում բացվեց «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիան

Նոյեմբերի 15-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պաշտոնապես բացվեց «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիան։ Այն Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագիծն է, որն իրականացվել է ՀՀ կառավարության եւ Gateway Armenia ՀԿ-ի աջակցությամբ։

Հյուրընկալեցինք բարերարներ եւ ՀԱԱՀ-ի մեծ բարեկամներ Ջուդիթ Սարյանին եւ Վիկտոր Զառուգյանին

Հոկտեմբերի 16-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Ջուդիթ Սարյանին եւ Վիկտոր Զառուգյանին։ Բոստոնցի ամուսինները հայտնի են Հայաստանում եւ մասնավորապես Ագրարային համալսարանում իրականացրած բարեգործական եւ կրթության զարգացման բազմաթիվ ծրագրերին իրենց առատաձեռն մասնակցությամբ։

FAST-ը հայտարարում է կենսատեխնոլոգիական նախատիպային Բի-Օն լաբորատորիայի մեկնարկի մասին․ այն կգործի ՀԱԱՀ-ում

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիայի հիմնադրամը (FAST) հայտարարում է Բի-Օն (B-On) կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիայի գործունեության մեկնարկի մասին։ Հիմնադրամի, ՀՀ կառավարության եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախաձեռնության նպատակը Հայաստանի կենսատեխնոլոգիական էկոհամակարգի ձեւավորումն է։

Բացվեց գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիան

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ներկայությամբ կայացավ ՀԱԱՀ Գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիայի բացումը: Նրանք ողջունեցին եւ շնորհավորեցին Ագրարային համալսարանի ուսանողական եւ դասախոսական հանրույթին՝ հերթական նորարարական ենթակառույցի շահագործման առթիվ: