«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի՝ Երեւան, Կորյունի 19 հասցեում գործող հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար նախօրոք հայտարարված մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել վարժարանի տնօրենի գործող պաշտոնակատար, պաշտոնի հավակնորդ Արաքս Հակոբյանը։
Այս հղումով կարելի է ծանոթանալ տիկին Հակոբյանի՝ վարժարանի զարգացման հնգամյա (2025-2030 թթ.) ծրագրին, որը ներառում է զարգացման տեսլականը, վարժարանի ներկա վիճակի վերլուծությունը, միջնաժամկետ եւ երկարաժամկետ նպատակները, դրանց իրագործման գործողությունների պլանը եւ հնարավոր ռիսկերի գնահատումն ու դրանց նվազեցման ուղիները։