Սույն թվականի հուլիսի 1-ին, ժամը 12:00-ին, կկայանա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաեւ Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության եւ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնները զբաղեցնելու մրցույթը։
Հիշեցնում ենք, որ ՀԱԱՀ դեկանի ընտրության կարգի համաձայն՝ յուրաքանչյուր հավակնորդ պարտավոր է նիստի ընթացքում ներկայացնել իր տեսլականը՝ որպես ֆակուլտետի զարգացման հայեցակարգ (ծրագիր)՝ առաջիկա տարիների համար։