ՀԱԱՀ-ը հրավիրում է ներկայացնել փորձագետների ծառայությունների գնառաջարկ՝ շրջանաձեւ տնտեսության մոդելի ներդրման համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված մասնագետների «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագրի շրջանակում ստորեւ ներկայացված ծառայությունների համար  գնառաջարկ տրամադրելու:

Ծառայությունների տեխնիկական նկարագրությունները ներկայացված են կից փաստաթղթերում՝

  1. Արոտային եւ մարգագետնային կերերի արտադրության մասնագետ
  2. Ցանքատարածություններ եւ խոտհարքների կառավարման մասնագետ
  3. Հիդրոպոնիկ կերերի արտադրության մասնագետ
  4. Կոմպոստացման պարզ տեխնոլոգիայի մասնագետ
  5. Վերմիկոմպոստ տեխնոլոգիայի մասնագետ
  6. Մանրէների եւ սնկային տեխնոլոգիաների կիրառման մասնագետ
  7. «Օրգանական ծագման եւ հանքային պարարտանյութերի համեմատական վերլուծություն» թեմայով հետազոտությունների իրականացման մասնագետ
  8. «Հիդրոպոնիկ կերերի արտադրություն» թեմայով հետազոտությունների իրականացման մասնագետ

Հետաքրքրված փորձագետներին հրավիրում ենք հայտնել իրենց հետաքրքրությունը՝ իրենց ինքնակենսագրականը (CV) եւ հայտարարությանը կցված նմուշային Ձեւը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով, ստորագրված ներկայացնելով տպագիր տարբերակով կամ ուղարկել նշված փաստաթղթերը PDF ձեւաչափով [email protected] էլեկտրոնային հասցեով մինչեւ 2023 թ․ օգոստոսի 10-ը, ժամը՝ 18։00։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգողի հետ՝ [email protected] էլ հասցեով կամ զանգահարել +094 48 87 85 հեռախոսահամարով։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) ECOserve Հայաստան ծրագրի աջակցությամբ: