Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ գործող միջբուհական համաձայնագրի շրջանակում «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 2 մագիստրանտներ եւ ՀԱԱՀ-ի բակալավրիատի 4 ուսանողներ, հաղթահարելով համապատասխան մրցույթը, ապրիլ ամսվանից այդ համալսարանում անցկացնում են Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական գիտաարտադրական կիսամյակը։
Ագրարայինի հերթական խումբը Գերմանիայում կլինի մինչեւ սեպտեմբերի 30-ը։ Ավանդաբար, մերոնք բարձր են պահում Ագրարայինի պատիվը գործընկեր համալսարաններում։ Փորձուսուցումից հետո մեր ուսանողները հնարավորություն կունենան ընդունվելու Վայհենշտաֆանի համալսարանի մագիստրատուրա։
«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի ՀԱԱՀ-ի թիմը շնորհավորում է մեր մագիստրանտներին եւ ծրագրի մասնակիցներին՝ մաղթելով դժվարությունները հաղթահարելու կամք եւ մեծ հաջողություններ ուսման մեջ։