Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ ս.թ. հունիսի 12-16-ին Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) կազմակերպվող միջազգային շաբաթին մասնակցելու եւ այդ ընթացքում վերապատրաստվելու եւ/կամ դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք աշխատում են գինեգործության, խաղողագործության, գինու բիզնեսի, սննդմաթերքի անվտանգության եւ տեխնոլոգիաների ոլորտներում։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
• անձնագրի պատճեն,
• ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով) (http://europass.cedefop.europa.eu/…/templates-instructions)
• ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
• մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինեն դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ), իսկ դասավանդման եւ վերապատրաստման դեպքում՝ 2-4 ժամի համար,
• առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Չափանիշների չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի մարտի 10-ը։ Անհրաժեշտ հղումներ՝
Համալսարանի մասին՝ www.hs-geisenheim.de։
Հետազոտական ուղղությունները՝ https://www.hs-geisenheim.de/en/research/overview/։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]) կամ այցելել ՄԿԴ: