«Հայացք» ուսանողական գիտական ժողովածուն ընդգրկում է ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվող ամենամյա գիտաժողովների զեկույցները։ Ժողովածուն ստեղծվել է 2021 թվականի հոկտեմբերի 12-ին։ Այն ներառում է Ագրոէկոլոգիա եւ ագրոնոմիա, Անասնաբուժական բժշկագիտություն եւ անասնաբուծություն, ճարտարագիտություն, Սննդագիտություն եւ կենսատեխնոլոգիաներ, Տնտեսագիտություն եւ ագրոբիզնես եւ Հասարակական գիտություններ բաժինները։
ՀԱԱՀ ուսանողական գիտական ընկերությունը գիտական ժողովածուի ստեղծման գործում ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն է հայտնում ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանին, Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանին, Տեխնիկական գիտությունների թեկնածու Նարինե Հովհաննիսյանին եւ ՀԱԱՀ Հրատարակչական-խմբագրական բաժնին։
Ուսանողական գիտական ժողովածուի առաջին համարի նյութերին կարելի է ծանոթանալ այստեղ: