Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ՓԲԸ-ի մեջեւ երկարամյա փոխգործակցությունը օրերս նշանավորվեց հուշագրով։ Ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ Կոկա-Կոլա ՀԲՔ-ի գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանի ստորագրություններով հուշագրի օրինակները փոխանակեցին ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը եւ Կոկա-Կոլա ՀԲՔ-ի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Նելլի Փուրթոյանը։
Գործընկերության՝ հուշագրով նախատեսված գործողություններն ու ծրագրերը ներառում են ՀԱԱՀ-ի՝ որպես ագրարային ոլորտում մասնագիտական, հետբուհական եւ շարունակական կրթություն եւ հիմնարար գիտական հետազոտություններ իրականացնող հաստատության եւ Կոկա-Կոլա ՀԲՔ-ի՝ որպես աշխատաշուկայի պահանջներին համապատասխան երիտասարդության մասնագիտական ներուժի զարգացմանը, ՀԱԱՀ դասախոսների վերապատրաստմանը նվիրված սոցիալապես պատասխանատու կազմակերպության համագործակցության մի շարք ուղղություններ։
Տիկին Մնացականյանը, տիկին Փուրթոյանը, ՀԱԱՀ կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի եւ Կոկա-Կոլա ՀԲՔ-ի պատասխանատուները քննարկեցին գործակցության կոնկրետ ուղղություններ, նախանշեցին համատեղ իրականացվելիք ծրագրեր, մասնավորապես՝ Կոկա-Կոլայում ուսանողների աշխատանքային կիսամյակի անցկացմանն առնչվող հարցեր։
Հյուրերն այցելեցին Գարեջրագործության եւ թորման եւ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիա եւ հաճույքով տեղեկացան ուսումնահետազոտական եւ վերապատրաստման նպատակներով այս լաբորատորիաների արդյունավետ օգտագործման մասին։