Պատկառելի պատվիրակություն Մասիս գյուղի միջնակարգ դպրոցից

Արարատի մարզի Մասիս գյուղի միջնակարգ դպրոցի տարբեր դասարանների շուրջ 60 աշակերտներ հունիսի 6-ին Ագրարային համալսարանում էին մասնագիտական կողմնորոշման նպատակով։

Պատանի մասիսցիների պատկառելի պատվիրակությանը «Կապույտ» ընթերցասրահում ընդունեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը եւ երեխաներին ներկայացրեց համալսարանի կրթական ծրագրերը, ագրարային մասնագիտությունների հեռանկարները եւ սովորելու համար համալսարանում ստեղծված նոր միջավայրը։

Երեխաներն այցելեցին Ընդհանուր քիմիայի լաբորատորիա, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոն, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, ինչպես նաեւ Գարեջրի եւ թորման լաբորատորիաներ, եղան նաեւ համալսարանի պատմության թանգարանում։

Հանդիպումների ժամանակ դպրոցականներն ավելի մանրամասն ծանոթացան տարբեր մասնագիտություններին, համալսարանում եւ գյուղատնտեսական քոլեջում սովորելու առավելություններին։