Ուսումը Պանթեոնի հասարակական եւ քաղաքական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ ձմեռային կիսամյակում Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում ուսումը 4 ամսով շարունակելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, ինչպես նաեւ վերոհիշյալ բաժինների մագիստրանտները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ։ Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. Անձնագրի պատճեն
  3. Ուղեկցող (մոտիվացիոն) նամակ (անգլերենով)
  4. Ինքնակենսագրական՝ CV (Europass ձեւաչափով, անգլերենով)
  5. Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
  6. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է)
  7. Առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թ. հունիսի 7-ը:

Օգտակար հղումներ․

Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը`

https://drive.google.com/file/d/1ruOhgseTy-jW-AtHIy6EEx7ctQRij07A/view

Բակալավրիատի առարկաներ՝

https://erasmus.panteion.gr/index.php/news/13-studies/89-undergraduate

Մագիստրատուրայի առարկաներ՝

https://erasmus.panteion.gr/index.php/news/13-studies/90-postgraduate

Ուսումնական պլան՝

https://erasmus.panteion.gr/index.php/news/13-studies/91-syllabus

Անհրաժեշտ փաստաթղթեր`

https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN?fbclid=IwAR1pA2flIsGarRpM0YAIwvMR_x_N-SeQp2PSew5gwBYye45JeUpl4_R2D6c

Ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել Պանթեոնի հասարակական եւ քաղաքական գիտությունների համալսարանի բոլոր ակադեմիական բաժիններից, սակայն առնվազն մեկ առարկան անհրաժեշտ է ընտրել Միջազգային, եվրոպական եւ տարածքային ուսումնասիրությունների բաժնից: Բակալավրիատի ուսանողները կարող են ընտրել միայն բակալավրիատի ծրագրի  առարկաների ցանկից, իսկ մագիստրատուրայի ուսանողները՝ ե՛ւ բակալավրիատի ե՛ւ մագիստրատուրայի։ Ուսանողները կարող են ընտրել առարկաներ տարբեր ուսումնական տարիներից։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Սուսաննա Հայրապետյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետեւանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների եւ ձեւի փոփոխություն, ընդհուպ մինչեւ մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները եւ, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ եւ հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաեւ այդ ուղղությամբ՝ տվյալ երկրի եւ համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։