Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 -2023 թթ․ ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Իսպանիա) 5 ամսով շարունակելու համար (սեպտեմբեր-հունվար)։
Մրցույթին կարող են մասնակցել Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) ուսանողները, բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսերի։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ։ Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։
- Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- Անձնագրի պատճեն
- Ուղեկցող նամակ (անգլերենով)
- Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով, https://europa.eu/europass/en)
- Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է)
- Առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թ. ապրիլի 10-ը:
Օգտակար հղումներ․
Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի մասին օգտակար տեղեկություն ուսանողների համար՝
https://erasmus-ka107.webs.upv.es/ եւ http://www.upv.es/entidades/OPII/infoweb/pi/info/818871normali.html
Ակադեմիական տեղեկատվություն եւ դասընթացների սահմանափակումները՝
http://www.upv.es/entidades/OPII/infoweb/pi/info/818871normali.html
Անհրաժեշտ փաստաթղթեր` https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN?fbclid=IwAR2sbT9FHrek3refRIP-8GY_KLR0-vWpdoIwJUXJgYgYgPhyxOwiJJthi28
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրությանն առնչվող ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանին կամ գրել [email protected] էլհասցեով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետեւանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների եւ ձեւի փոփոխություն, ընդհուպ մինչեւ մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները եւ, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ եւ հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաեւ այդ առումով՝ տվյալ երկրի եւ համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։