Քոլեջի ուսանողները խաղողի էտ կատարեցին Ոսկեհատի տնտեսությունում

xaxoxi et glxavor agrarayin hamalsaran

Անտոն Քոչինյանի անվան քոլեջի դուալ ծրագրի շրջանակում «Խմորման արտադրություն եւ գինեգործություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները Ոսկեհատի ՈՒՓՏ-ում մասնակցեցին խաղողի էտի աշխատանքներին` Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի ասիստենտ, գ.գ.թ. Բելլա Գրիգորյանի գլխավորությամբ:

Այսպիսով քոլեջականներն ազդարարեցին «սեզոնի բացումը»՝ խաղողի այգու վեգետացիոն աշխատանքների սկիզբը: Ուսանողները հետեւեցին այգեբացի աշխատանքներին եւ մեծ ոգևորությամբ առաջին անգամ մասնակցեցին էտի աշխատանքներին: Տեսական գիտելիքներն սեփական ձեռքերով ու էտի գործիքներով ամրապնդեցին այգում:

Բաժանվելով խմբերի, ապագա գինեգործները, նախ դասախոսի հսկողությամբ, այնուհետեը ինքնուրույն կարողացան որակյալ էտ կատարել: Անշուշտ, ամեն գործում կատարելագործման կարիք կա, բայց էտ կատարելու հմտությունն արդեն յուրացված կաևրելի է համարել: