Արցախից տեղահանվածների համար ուսումնախորհրդատվական դասընթացները Սիսիանում շարունակվում են

anau haah glxavor news n

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում Սիսիանի մասնաճյուղում շարունակվում են ուսումնախորհրդատվական դասընթացները Արցախից տեղահանվածների համար: Փետրվարի 19-20-ը կայացած դասընթացը վերաբերում էր ջերմատնային մշակաբույսերի արտադրությանը, գրունտային եւ հիդրոպոնիկ ջերմատների շահագործման առանձնահատկություններին, ինչպես նաեւ հատապտուղների (ազնվամորի, մոշ) ու ոչ ավանդական բարձրարժեք որոշ մշակաբույսերի մշակության ժամանակակից տեխնոլոգիային:

Դասընթացավարները գյուղատնտեսության ոլորտի բազմափորձ մասնագետներ են՝ ՀԱԱՀ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, գ.գ.թ. Նաիրա Գասպարյանը եւ «Բնապահպան գյուղատնտեսություն» ՀԿ-ի նախագահ, ագրոնոմ Լեւոն Մկրտչյանը: Նրանք մեծ պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ կատարեցին մասնագիտական եւ, ինչու չէ՝ հայրենասիրական իրենց պարտքը:

Արցախից տեղահանվածների համար նախատեսված դասընթացների հաջորդ թեմաները կվերաբերեն թթու կաթնամթերքի եւ պանրի արտադրության տեխնոլոգիային եւ ինտենսիվ այգեգործությանը: