Մայիսի 26-ը միջոցառումներով գերհագեցած օր էր: Դրանցից մեկն էլ «TOPAS-ի լսարանում» Կայուն զարգացման «Ուրբան» հիմնադրամի կազմակերպած տեղեկատվական սեմինարն էր ՀԱԱՀ Ա.Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ագրոէկոլոգիայի, հողաբարելավման և հողաշինարարության բաժինների ուսանողների համար: Սեմինարը Environment and Health NGO-ի հետ համատեղ կազմակերպվել էր «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր (BeECO)» նախագծի շրջանակում։
Նախագծի ներկայացուցիչները նախ ներկայացրեցին նախագծի առաքելությունն ու գործունեությունը, որից հետո շրջակա միջավայրի փորձագետ Լիանա Մարգարյանը խոսեց ջրային ռեսուրսների կարեւորությանն ու կառավարմանը, դրանց շրջապտույտին առնչվող հարցերի մասին:
Էդգար Փիրումյանի ներկայացրած հարցերը վերաբերում էին Սեւանա լճի հիմնախնդիրներին՝ լճի աղտոտվածությանը, աղտոտման փուլերին, հիդրոկայանների հարուցած խնդիրներին, խոսեց ջրային ռեսուրսների կառավարման միջազգային չափորոշիչների, Սեւանի մասին օրենքի եւ առհասարակ օրենսդրական բացերի մասին:
«Այս հանդիպումը մեր քոլեջի ուսանողների համար շատ կարեւոր էր մասնագիտական ճիշտ կողմնորոշման, նրանց ապագա կարիերայի ուղղորդման տեսակետից, մանավանդ որ կազմակերպվել էր հենց Աշխատանքի տոնավաճառի օրը եւ դրա համատեքստում»,- ասում է Կենսագործունեության անվտանգության ամբիոնի դոցենտ Լիանա Խաչատրյանը:
Սեմինարն անցկացվեց Environment and Health NGO հկ-ի հետ գործակցությամբ: