Աշխատանքի նկարագրությունը
Երեմյան Փրոջեքթսը աշխատանքի է հրավիրում փորձառու ագրոնոմ գյուղատնտեսի, որը պատասխանատու կլինի ընկերության դաշտային տնտեսության բնականոն աշխատանքի կազմակերպման համար:
Աշխատանքային պարտականություները
- Կազմել կերային մշակաբույսերի տարեկան մշակման ժամանակացույցը:
- Կազմակերպել հողի նախապատրաստման, ցանքսի աշխատանքները:
- Ճիշտ ժամանակին ընտրել և պլանավորել մշակաբույսերի տնկման տեսակները, քանակները։
- Իրականացնել մի շարք մասնագիտական գործառույթներ` ուղղված դաշտային և կերային մշակաբույսերի առավել արդյունավետ տեխնոլոգիական արտադրությանը։
- Իրականացնել ագրոտեխնիկական միջոցառումներ`ուղղված հողի բերրիության բարձրացմանը և գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրողականության բարձրացմանը:
- Իրականացնել գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների և հիվանդությունների հայտնաբերման, կանխարգելման, ինչպես նաև դրանց դեմ պայքարի միջոցառումները:
- Պլանավորել բերքի խնամքի,ոռոգման և բերքահավաքի ճիշտ ժամանակացույցերը։
- Վերահսկել բերքի հավաքման, տեղափոխման և պահեստավորման աշխատանքների կատարումը:
- Պահպանել շրջակա միջավայրը և անվտանգության կանոնները աշխատանքային գործունեության ընթացքում:
Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն գյուղատնտեսական մշակաբույսերի կամ հարակից այլ ոլորտներում,
- Նվազագույնը 4 տարվա աշխատանքային փորձ դաշտային և կերային մշակաբույսերի մշակության ոլորտում,
- Հողային օրենսդրության հիմունքների իմացություն,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն:
Դիմելու ընթացակարգը
Դիմել կարող եք` ինքնակենսագրությունն ուղարկելով [email protected] էլփոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք: