Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Հունաստանի համալսարաններում 2023 թ․ գարնանային կիսամյակում մեկ շաբաթով վերապատրաստվելու համար։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին հետևյալ հասցեով՝ [email protected], իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
• անձնագրի պատճեն,
• ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով)
• ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
• մոտիվացիոն նամակ (անգլերենով),
• առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։
Չափանիշների չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։ Հարցազրույցի կհրավիրվեն այն դիմորդները, որոնց մոտիվացիոն նամակը կգնահատվի բավարար։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 14-ը։ Դիմորդը միաժամանակ կարող է դիմել ամենաշատը 2 համալսարան։
Ոլորտներն ըստ համալսարանների տրված են ստորև․
• Թրակիայի Դեմոկրիտ համալսարան` այգեպտղաբուծություն և բույսերի պաշտպանություն, անտառագիտություն և ագրոէկոլոգիա, սննդագիտություն և պարենամթերքի տեխնոլոգիա
• Պանթեոն համալսարան՝ տնտեսագիտություն
• Կրետեի համալսարան՝ տնտեսագիտություն
• Աթենքի ազգային տեխնիկական համալսարան՝ ագրարային ճարտարագիտություն (ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայր)
• Պիրեուսի համալսարան՝ տնտեսագիտություն
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]) կամ այցելել ՄԿԴ։
- 07/04/2023
- 2023