Ուսումը Լեհաստանի Յագելոնյան համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022թ․-ի երկրորդ կիսամյակում ուսումը Լեհաստանի Յագելոնյան համալսարանում 5 ամսով շարունակելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել ագրոնոմիական, ագրոբիզնեսի և տնտեսագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, ինչպես նաև Ագրրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. Անձնագրի պատճեն
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
  5. Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
  6. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
  7. Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:

✅Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ.  նոյեմբերի 30-ը:

Օգտակար հղումներ․

✅Լեհաստանի Յագելոնյան համալսարանի վերաբերյալ`

https://en.uj.edu.pl/en_GB/start://en.uj.edu.pl/studying/academic-calendar

✅Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը`

https://studia.uj.edu.pl/en_GB/kierunki/swjo?utm_source=programmes&utm_medium=welcome&utm_campaign=forward

✅Անհրաժեշտ փաստաթղթերի հղումը՝

https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN?fbclid=IwAR3PK4ET3xefkXPR_NVHlZBJ0g3kiXuAbLqvL7F9PLHiqDY_gB3BFa10fs0

Ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել միևնույն հաստատության տարբեր ֆակուլտետների (բացառությամբ բժշկության ֆակուլտետից) և տարբեր կուրսերի համար նախատեսված ամառային կիսամյակի առարկայական ցանկերից:

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19-ի համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի և համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։