Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն:
Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը՝
1․ Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի եւ դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ կրթության համարժեքության մասին),
2․ Անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
3․ Ինքնակենսագրություն եւ 3 լուսանկար (3×4 չափի),
4․ Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցանկ (դրանց առկայության դեպքում),
5 Զինվորական գրանցման փաստաթղթի պատճեն՝ բնօրինակի առկայությամբ (ներկայացնում են անձամբ),
- Ստացած մրցանակների, վկայականների, դիպլոմների պատճենները՝ առկայության դեպքում,
- Համալսարանի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:
ՀԱԱՀ 2025-2026 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի ընդունելությունն իրականացվում է 2 փուլով։
Առաջին փուլով կատարվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությունը, որին կարող են առաջին հերթին մասնակցել Համալսարանի տվյալ մասնագիտության բակալավրի կրթական աստիճան ունեցող տվյալ տարվա շրջանավարտները, որոնցից բացի ՝ թափուր տեղերի առկայության դեպքում, 1-ին փուլով առկա ուսուցման համակարգում մագիստրատուրայի ընդունելությանը կարող են մասնակցել ՀԱԱՀ նաեւ տվյալ մասնագիտության բակալավրի կրթական աստիճան ունեցող նախորդ տարիների շրջանավարտները, ապա Համալսարանի եւ այլ պետական ու ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները:
Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի հունիսի 2-ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ, երկուշաբթի – ուրբաթ՝ ժամը 10։00-17։00,
Երկրորդ փուլով կատարվում է վճարովի, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությունը:
Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 29-ը ներառյալ։
Դասերը կկազմակերպվեն երեկոյան ժամերին։
Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է առանց ընդունելության քննության, մրցութային հիմունքներով՝ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հիման վրա։
Դիմորդների հավասար ՄՈԳ-ի դեպքում հաշվի են առնվում հետեւյալ չափանիշները ըստ առաջնահերթության.
- մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը,
- տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների եւ զեկուցումների առկայությունը,
- ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը։
ՀԱԱՀ մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2025/2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերի եւ վարձավճարների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։
ՀԱԱՀ-ի մագիստրատուրայի ընդունող հանձնաժողով
Հասցե` ՀՀ, Երեւան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ
Հեռ.` 012-58-58-28, (+37495) 521753
Էլփոստ` [email protected]