Իննսունինը դիմորդ առկա ուսուցմամբ, անվճար ընդունվել է ՀԱԱՀ մագիստրատուրա

2025-2026 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով Հայաստանի ազգային ագրարային համալսարան է ընդունվել 99 դիմորդ։ Համապատասխան մասնագիտությունների կրթական 20 ծրագրերով մագիստրատուրա ընդունվածների ցուցակը բովանդակող՝ ՀԱԱՀ ռեկտորի ս․թ․ հուլիսի 7-ի հրամանը ներկայացված է ներկայացված է այստեղ։

Մագիստրոսի կրթական ծրագրով երկրորդ փուլով վճարովի, առկա ուսուցմամբ ընդունելության համար փաստաթղթերի ընդունումը մեկնարկել է սույն թվականի հուլիսի 1-ին եւ կշարունակվի մինչև օգոստոսի 29-ը ներառյալ։ Ընդունելության պայմաններին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:

Հիշեցնում ենք, որ պետության համար առաջնային նշանակության մասնագիտությունների սանդղակում է նաեւ ՀԱԱՀ մագիստրատուրայի 15 մասնագիտություն, որոնցով ընդունվողները կստանան ամսական 70.000 դրամ կրթաթոշակ։