Գագիկ Թովմասյանը նշանակվել է ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանի հրամանով ՀԱԱՀ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ, գյուղ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Գագիկ Ազատի Թովմասյանը նշանակվել է ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։ Պարոն Թովմասյանը միաժամանակ շարունակելու է կատարել հիշյալ ամբիոնի վարիչի պարտականությունները։

Ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողությունը ողջունում եւ շնորհավորում են պարոն Թովմասյանին եւ մաղթում հաջողություններ համալսարանի եւ ամբողջ ագրարային ոլորտի համար այս կարեւոր առաքելության մեջ։

Գագիկ Թովմասյանը Ագրարային համալսարան է ոտք դրել 40 տարի առաջ՝ որպես «Բույսերի պաշտպանություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող եւ անցել դասախոսի, գիտնականի, կրթական գործի կազմակերպչի, ոլորտի ճանաչված փորձագետի պատկառելի ճանապարհ։

Պարոն Թովմասյանի կենսագրությանը կարելի է ծանոթանալ այստեղ։