
Թովմասյան Գագիկ Ազատի
Ծնվել է՝ 1966 թվականի ապրիլի 12-ին
ՈՒսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
Կրթություն և վերապատրաստում
2023 թ. հուլիսի 10-14, վերապատրաստում՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակում, Թրակիայի Դեմոկրիտուս համալսարան
2019 թ. Գյուղատնտեսության ոլորտում գլոբալ առցանց հետազոտությունների մատչելիության տարածաշրջանային սեմինար (AGORA), Մոլդովայի պետական ագրարային համալսարան (SAUM)
2016 թ. Հոլանդիա «Բառենբռուգ» սերմնաբուծության և սերմնարտադրության կենտրոն, փորձի փոխանակման ծրագիր բազմամյա խոտաբույսերի սերմնաբուծության և սերմարտադրության կազմակերպում և բազմամյա խոտաբույսերի խոտախառնուրդների կազմման ու շրջանացման մեթոդական ուսումնասիրություններ և վերապատրաստման դասընթաց
2014 թ. վերապատրաստում, դասընթացներ, Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն ՊՈԱԿ, Բույսերի պաշտպանության բաժանմունք
2014 թ. վերապատրաստում, դասընթացներ, Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն ՊՈԱԿ, Բույսերի պաշտպանության բաժանմունք
2006 թ. վերապատրաստում, դասընթացներ, Հայկական անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն
2004 թ. մասնակցություն, հողերի կառավարման, հակաէրոզիոն միջոցառումների ուսումնասիրման, բնական ռեսուրսների կառավարման խորհրդատվական փորձի փոխանակման ծրագիր, ԱՄՆ
1990-1993 թթ. ասպիրանտուրա, Հայկական անասնաբուծության և կերարտադրության գիտահետազոտական ինստիտուտ, «Կերարտադրություն» մասնագիտությամբ
1985-1990 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` «Բույսերի պաշտպանություն» մասնագիտությամբ:
Աշխատանքային փորձ
2025 թվականի մայիսի 2-ից ՀԱԱՀ, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
2025 թվականի մայիսի 2-ից Բուսաբուծության և հողագիտության ամբիոն, վարիչի պարտականությունները կատարող
2024 թվականի սեպտեմբերի 2-ից 2025 թվականի մայիսի 2-ը, ՀԱԱՀ, Բուսաբուծության և հողագիտության ամբիոն, վարիչի պաշտոնակատար
2019 թ. նոյեմբերից 2024 թվականի սեպտեմբերի 2-ը, ՀԱԱՀ, Բուսաբուծության և հողագիտության ամբիոն, վարիչ
2019 թ. սեպտեմբերից – նոյեմբեր ՀԱԱՀ, Բուսաբուծության և հողագիտության ամբիոն, վարիչի պաշտոնակատար
2007- 2019 թթ. ՀԱԱՀ, Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոն, դոցենտ
2005 – 2007 թթ. ՀՊԱՀ, Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոն, դասախոս
2002 – 2005 թթ. ՀԳԱ, Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոն, ասիստենտ
1995 թ. Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն, ավագ գիտաշխատող
1993 թ. Անասնաբուծության և կերարտադրության գ/հ ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող:
Գիտական գործունեություն
2007 թ. դոցենտ
1995 թ. գյուղատնտեսական գիտությունների թեկնածու:
Լեզուների իմացություն
Հայերեն (մայրենի) ռուսերեն (լավ.), անգլերեն (բավ.):
Հավելյալ տեղեկություն
Հիմնական որակավորում
2023 թ. Արգենտինայի Հանրապետություն, Արգենտինայի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ (INTA), փորձի փոխանակում և վերապատրաստում
2019 թ. Ղրղզստանի Հանրապետություն, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կենսաբազմազանության կայուն կառավարում․ Հարավային Կովկաս» ծրագրի շրջանակում փորձի փոխանակման ծրագրով մասնակցել է արոտավայրերի արդյունավետ և կայուն կառավարման փորձի ուսումնասիրմանը
2016 թ. Հոլանդիա, «Բարենբրուգ» սերմնաբուծության և սերմարտադրության կենտրոն, փորձի փոխանակման ծրագրով մասնակցել է բազմամյա խոտաբույսերի սերմնաբուծության և սերմարտադրության կազմակերպման, ինչպես նաև բազմամյա խոտաբույսերի խոտախառնուրդների կազմման ու շրջանացման մեթոդական ուսումնասիրություններով վերապատրաստմանը
2014 թ. ՀՀ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Բույսերի պաշտպանության բաժանմունքում մասնակցել է որակավորման բարձրացման դասընթացներին կերարտադրության բնագավառում
2006 թ. Հայկական անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոնում մասնակցել է կերարտադրության գծով որակավորման դասընթացներին
2004 թ. ԱՄՆ մի շարք նահանգներում ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) ծրագրով մասնակցել է հողերի կառավարման, հակաէրոզիոն միջոցառումների ուսումնասիրման, ինչպես նաև բնական ռեսուրսների կառավարման խորհրդատվական փորձի փոխանակման ծրագրին:
Աշխատանքային փորձ
2005-2007 թթ. «Ագրո X» հիմնադրամի խորհրդատվական խմբում, ՀՀ Գեղարքունիքի մարզի 23 գյուղական համայնքների ֆերմերային տնտեսություններին մասնագիտական աջակցություն և խորհրդատվության տրամադրում բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման և պահպանման ուղղությամբ:
2007 թ. Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ԾԻԳ-ի, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (ՔԱՐԴ) հիմնադրամի խորհրդատվական խմբում, ՀՀ Տավուշի մարզի 10 գյուղական համայնքների ֆերմերային տնտեսություններին մասնագիտական աջակցություն և խորհրդատվության տրամադրում բնական կերհանդակների արդյունավետ կառավարման, արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
2009 -2011 թթ. Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC)-ի Ակցիա սովի դեմ (ACF) միջազգային ոչ պետական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի խորհրդատվական խմբում, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի 24 համայնքների ֆերմերային տնտեսություններին մասնագիտական աջակցություն և խորհրդատվության տրամադրում բնական արոտների կառավարման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
2009-2014 թթ․ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացման ծրագիր Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի խորհրդատվական խմբում, ՀՀ Սյունիքի մարզի 42 համայնքների ֆերմերային տնտեսություններին խորհրդատվական աշխատանքներ և մասնագիտական աջակցության ցուցաբերում բնական կերային հանդակների արդյունավետ կառավարման և պահպանության ուղղությամբ:
2012-2014 թթ. ԻԱՄ-ի (Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա) պատվերով խորհրդատվական և ուսուցողական ծառայությունների մատուցում Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ՀԳՌԿՄ (CARMAC-1) ծրագրի շրջանակում, ՀՀ 6 մարզերի 55 գյուղական համայնքների արոտօգտագործողների համար «Արոտավայրերի կայուն կառավարում» թեմայով:
2012-2013 թթ. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կենսաբազմազանության կայուն կառավարում Հարավային Կովկաս» ծրագրի շրջանակում փորձագիտական և խորհրդատվական ծառայությունների մատուցում:
2013 թ. Գերմանիայի միջազգային համագործակցության (GIZ) ընկերության կողմից «Մեծ Կովկասի լեռնային շրջանների էրոզիայից խիստ վտանգված տարածքների ինտեգրացած պաշտպանություն, Հայաստան» ծրագրի կազմման և իրականացման հնարավորությունը նախապատրաստող առաքելությանը խորհրդատվական ծառայությունների մատուցում:
2013 թ. Գերմանիայի միջազգային համագործակցության (GIZ) ընկերության կողմից իրականացվող «Կենսաբազմազանության կայուն կառավարում Հարավային Կովկաս» ծրագրի շրջանակում «Ամառային արոտների մոնիտորինգի ձեռնարկ Հայաստան»-ի կազմում, Հայաստանի արոտավայրերի մոնիտորինգային համակարգում ներդնելու համար:
2013-2014 թթ. Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) կողմից ֆինանսավորվող «Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններ և արոտավայրերի կառավարում Տավուշի մարզում, Հայաստանի հյուսիս» ծրագրի շրջանակում, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի խորհրդատվական խմբում, որպես բնական ռեսուրսների կառավարման մասնագետ, ՀՀ Տավուշի մարզի 8 համայնքների ֆերմերային տնտեսություններին խորհրդատվական աշխատանքներ և մասնագիտական աջակցության ցուցաբերում բնական կերային հանդակների արդյունավետ կառավարման և պահպանության ուղղությամբ:
2014 թ. ԻԱՄ-ի՝ «Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» և «ՈՒՐԱՐՏՈՒ ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի պատվերով խորհրդատվական և ուսուցողական ծառայությունների մատուցում (CARMAC-1) ծրագրի շրջանակում ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 16 գյուղական համայնքների ՏԻՄ մարմինների և արոտօգտագործողների համար «Արոտավայրերի կայուն կառավարում» թեմայով:
2014 թ. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով իրականացվող «Կենսաբազմազանության կայուն կառավարում, Հարավային Կովկաս» ծրագրի շրջանակում «Արոտների ու խոտհարքների կայուն կառավարման պլանների կազմման և իրականացման ուղեցույց»-ի մշակում:
2014 թ. «ՔԱՐԴ ԱԳՐՈՍԵՐՎԻՍ» ՓԲԸ-ի պատվերով խորհրդատվության և ուսուցումների անցկացում «Արոտավայրերի կառավարում» թեմայով Շիրակի մարզի արոտօգտագործող ֆերմերների համար:
2014 թ. «WWF Հայաստան» Բնության համաշխարհային հիմնադրամի և «ՔԱՐԴ ԱԳՐՈՍԵՐՎԻՍ» ՓԲԸ պատվերով, մոնիտորինգի և գնահատումների անցկացում ՀՀ Վայոց ձորի մարզի «ԳՆԻՇԻԿ» պահպանվող լանդշաֆտի և դրա պահպանման գոտու արոտավայրերի կայուն կառավարման պլանների մշակման համար:
2014 թ. «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (CARMAC-GEF) դրամաշնորհային ծրագրի շրջանակում փորձագիտական և խորհրդատվական ծառայությունների մատուցում ՀՀ 6 մարզերի 55 գյուղական համայնքների գյուղամերձ դեգրադացված արոտների վերականգնողական/բարելավման միջոցառումների մշակման համար:
2014 թ. «ՈՒՐԱՐՏՈՒ ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի պատվերով խորհրդատվական և ուսուցողական ծառայությունների մատուցում (CARMAC-1) ծրագրի շրջանակում ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 12 գյուղական համայնքների ՏԻՄ մարմինների և արոտօգտագործողների համար «Արոտավայրերի կայուն կառավարում» թեմայով:
2015 թ. Գերմանիայի միջազգային համագործակցության (GIZ) ընկերության կողմից իրականացվող «Կենսաբազմազանության կայուն կառավարում Հարավային Կովկաս» ծրագրի շրջանակում, «Կայուն կառավարվող արոտավայրերի ընդհանուր մակերես» ցուցանիշի համազգային մոնիտորինգի իրականացում, Հայաստանի համայնքներում արոտավայրերի կառավարման պլանների առկայության հիման վրա և մեթոդաբանական ուղեցույցի մշակում ցուցանիշի հետագա գնահատման համար:
2015-2016 թթ. Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC-1: 2) ծրագրի շրջանակում «ՈՒԱՅԴ ԳԵՅԴ» ՍՊԸ-ի խորհրդատվական խմբում ՀՀ 8 մարզերի 115 գյուղական համայնքների արոտավայրերի կառավարման պլանների մշակում:
2016 թ. «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (CARMAC-GEF) դրամաշնորհային ծրագրի շրջանակում փորձագիտական և խորհրդատվական ծառայությունների մատուցում ՀՀ 6 մարզերի 24 գյուղական համայնքների գյուղամերձ դեգրադացված արոտների վերականգնողական/բարելավման միջոցառումների մշակման համար:
2016 թ. «WWF» Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից իրականացվող «Հարավային կովկասում էկոմիջանցքների խթանում» ծրագրի և «Էկո-տարածաշրջանային հիմնադրամի» (ECF) գործունեության շրջանակում ՀՀ Վայոց ձոր մարզի թիրախային 7 համայնքներում արոտների էկոլոգիական մոնիտորինգի իրականացում, առկա կառավարման գնահատում և մասնագիտական խորհրդատվության տրամադրում:
2017-2019 թթ. Գերմանիայի միջազգային համագործակցության (GIZ) ընկերության կողմից իրականացվող «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում Հարավային Կովկաս» ծրագրի շրջանակում «Դեգրադացված բնական կերհանդակների (արոտավայրերի և խոտհարքների) վերականգնման/բարելավման ուղեցույց»-ի կազմում:
2017 թ. ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (UNDP), «Կլիմա իստ. Հայաստանում տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով արոտավայրերի և անտառների կայուն կառավարում» պիլոտային ծրագրի շրջանակում գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մշակված հիմնական փաստաթղթերի վերաբերյալ պատվիրված փորձագիտության իրականացում:
2018 թ. Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ) և Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ (ՌԶԳ) ՀԿ-ի համատեղ «Հայաստանի դեգրադացված բնական կերային հանդակների (արոտավայրերի և խոտհարքների) վերականգնման և բարելավման ուղեցույցի մեթոդաբանության փորձարկում ԳՄՀԸ ԿԻԿ ծրագրի պիլոտային տարածքներում` Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ընտրված համայնքներում» կարճաժամկետ ծրագրի ղեկավարում:
2018 թ. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակում ՀՀ Լոռվա և Տավուշի մարզերի անտառային դեգրադացված արոտավայրերի ուսումնասիրում, վերականգնման միջոցառումների առաջարկների պատրաստում, խորհրդատվություն և ուսուցումների անցկացում:
2019 թ. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակում ՀՀ Լոռվա և Տավուշի մարզերի 6 համայնքներում, անտառային և անտառամերձ համայնքային դեգրադացված արոտավայրերի ընտրված տարածքներում բարելավման ցուցադրական միջոցառումների կազմակերպում, չմշակվող վարելահողերի ցուցադրական տարածքներում հողի մշակության և կերային մշակաբույսերի ցանքի աշխատանքների կազմակերպում, մասնագիտական խորհրդատվության տրամադրում և բարելավված տարածքներում մոնիտորինգի անցկացում:
2020 թ. ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (UNDP) «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակում ՀՀ Լոռվա և Տավուշի մարզերի 6 համայնքներում անտառային և անտառամերձ համայնքային դեգրադացված արոտավայրերի ընտրված տարածքներում բարելավման ցուցադրական միջոցառումների կազմակերպում, չմշակվող վարելահողերի ցուցադրական տարածքներում հողի մշակության և կերային մշակաբույսերի ցանքի աշխատանքների կազմակերպում, մասնագիտական խորհրդատվության տրամադրում և բարելավված տարածքներում մոնիտորինգի անցկացում:
2020-2021 թթ. ԳՄՀԸ-ի (GIZ) «Բնական ռեսուրսների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պաշտպանություն Հարավային Կովկասի գյուղական համայնքների կայուն զարգացման համար» (ECOserve) ծրագրի շրջանակում Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում խոտածածկ տարածքների վիճակի և կենսազանգվածի քարտեզագրում» նախագծում որպես գլխավոր փորձագետ՝ դաշտային աշխատանքների համակարգող:
2020-2021 թթ. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից իրականացվող «Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացման պարտավորությունների իրականացումը հողերի կայուն կառավարման և քայքայված լանդշաֆտների վերականգնման միջոցով» նախագծում ազգային փորձագետ:
2015-2021 թթ․ ՌԶԳ ՀԿ-ի խորհրդատվական խմբում, Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) «Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններ և արոտավայրերի կառավարում Տավուշի մարզում (Հայաստանի հյուսիս)», Շվեյցարիայի զարգացման գործակալության (SDC) «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» և «Անասնապահության զարգացում Հայաստանում` հարավ-հյուսիս» ծրագրերում խորհրդատու փորձագետ բնական ռեսուրսների՝ խոտհարքների և արոտների կառավարման ուղությամբ: ՀՀ. Տավուշի, Գեղարքունիքի, Լոռվա, Շիրակի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի թիրախային 200 գյուղական համայնքների ֆերմերային տնտեսություններին մասնագիտական աջակցություն և խորհրդատվության տրամադրում բնական արոտների և խոտհարքների կառավարման և պահպանության ուղղությամբ:
2022 թ. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և բարձրարժեք էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում բազմաթիվ օգուտների համար» ծրագրի կազմման և իրականացման հնարավորությունը նախապատրաստող խորհրդատվական խմբում ազգային փորձագետ արոտավայրերի և անտառների կառավարման ուղղությամբ:
2022 թ. ԳՄՀԸ-ի (GIZ) «Բնական ռեսուրսների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պաշտպանություն Հարավային Կովկասի գյուղական համայնքների կայուն զարգացման համար» (ECOserve) ծրագրի շրջանակում, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում խոտածածկ տարածքների վիճակի և կենսազանգվածի քարտեզագրում» նախագծում փորձագետ:
2022-2024 թթ. Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղ, «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի համար» ծրագրում որպես բնական ռեսուրսների կառավարման փորձագետ:
2022-2024 թթ. ՀՀ գիտության կոմիտե, Պետական դրամաշնորհային ծրագիր՝ 21T-4C045 «Կլիմայի փոփոխության պայմաններում Հայաստանի Հանրապետության արիդ և սեմիարիդ տարածաշրջանների բնական կերհանդակների խոցելիության գնահատում և դրանց կառավարման վերաբերյալ միջոցառումների մշակում» գիտական թեմայում բնական կերհանդակների կառավարման փորձագետ:
2023 թ. ԳՄՀԸ-ի (GIZ) «Բնական ռեսուրսների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պաշտպանություն Հարավային Կովկասի գյուղական համայնքների կայուն զարգացման համար» (ECOserve) ծրագրի շրջանակում, «Արոտավայրերի բարելավման և արդյունավետ օգտագործման համար պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) մեխանիզմների մշակման տեխնիկատնտեսական հիմնավորում» նախագծում արոտավայրերի կառավարման փորձագետ:
2023-2025 թթ. ՇՄՆ-ի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից իրականացվող «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման պարտավորությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրում հողային ռեսուրսների կայուն կառավարման փորձագետ:
2023-2024 թթ. ԳՄՀԸ-ի (GIZ) «Բնական ռեսուրսների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պաշտպանություն Հարավային Կովկասի գյուղական համայնքների կայուն զարգացման համար» (ECOserve) ծրագրի շրջանակում, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրում արոտավայրերի և վարելահողերի կառավարման փորձագետ:
2023 թ. ԳՄՀԸ-ի (GIZ) «Բնական ռեսուրսների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պաշտպանություն Հարավային Կովկասի գյուղական համայնքների կայուն զարգացման համար» (ECOserve) ծրագրի շրջանակում, ՀԱԱՀ-ի կողմից իրականացվող «Իրագործելիության ուսումնասիրություն տարբեր նշանակության գյուղատնտեսական և էներգետիկ նպատակների համար գյուղատնտեսական մշակաբույսերի մշակություն» ծրագրում գյուղատնտես և հողօգտագործման փորձագետ:
2023-2024 թթ․ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Biodiversa +» ծրագրի շրջանակում, «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող «ALPine mountain hay Meadows Management» (ALPMEMA) ծրագրի շրջանակում բնական ռեսուրսների կառավարման փորձագետ։
2024 թ․ Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի և ՀԱԱՀ-ի կողմից իրականացվող «Հայաստանում անտառվերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում հողագիտության փորձագետ։
2024-2025 թթ․ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից պատվիրված «Բարձրարժեք մշակաբույսերի դիվերսիֆիկացիայի ընդլայնում, անասնաբուծության կայուն ինտենսիվացման և պատրաստվածության կենսունակության գնահատում» հետազոտության շրջանակում թիմի ղեկավար և բնական ռեսուրսների կառավարման փորձագետ։
Անդամակցությունը մասնագիտական կազմակերպություններին
2005 թվից մինչ օրս IAAS գյուղատնտեսության և բնական ռեսուրսների կառավարման ազգային փորձագետ՝ արոտների և խոտհարքների կառավարման ոլորտում։
2019 թ․ սեպտեմբերից ՀԱԱՀ, գիտական խորհուրդ, անդամ
2017 թ․ ՀԱԱՀ, Ագրոնոմիական ֆակուլտետի գիտական խորհուրդ, անդամ
2018 թ. ՀԱԱՀ, Ագրոնոմիական ֆակուլտետի մեթոդական հանձնաժողովի նախագահ։
Գիտական հրապարակումներ
Հեղինակ է շուրջ 36 գիտական և հրապարակային հոդվածների, 7 մեթոդական ցուցումների՝ լաբորատոր-գործնական պարապմունքներ վարելու համար, 6 մեթոդական ուղեցույցների՝ բնական կերային հանդակների մոնիտորինգի, կառավարման և բարելավման համար և համահեղինակ է կերային մշակաբույսերի 5 սելեկցիոն նոր սորտերի: