Առաջին սածիլները ուսումնափորձարարական ջերմատանը

ՀԱԱՀ-ի ուսումնափորձարարական ջերմատան պաշտոնական բացումը տեղի կունենա շատ շուտով: Այժմ կատարվում են հողի նախապատրաստման եւ սածիլման աշխատանքներ, որոնց հաճույքով են մասնակցում ICARE հիմնադրամի «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն եւ կառավարում» 10-ամսյա դասընթացի մասնակիցները։ Ջերմատանն աճեցվելու են լոլիկ, վարունգ եւ վարդ։

Ուսումնափորձարարական ժամանակակից ջերմատան կառուցումը հնարավոր է դարձել Ճապոնիայի դեսպանության եւ ամերիկահայ ամուսիններ Ջուդիթ Սարեանի եւ Վիկտոր Զառուկեանի ֆինանսական աջակցությամբ: Արդիական տեխնոլոգիաներով հագեցած ջերմատունը ուսումնական եւ հետազոտական նպատակներով կօգտագործեն համալսարանի ուսանողները եւ դասախոսները, «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն եւ կառավարում» դասընթացի ունկնդիրները, ինչպես նաեւ ֆերմերները: