Առաջարկեք թեմաներ ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ

Սիրելի ուսանողներ եւ դասախոսներ, արտակարգ դրության բերումով տանը գտնվելու գործընթացը առավել արդյունավետ դարձնելու նկատառումով ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիական ինկուբատորը եւ Nation in Action հարթակը հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ։
Ամեն շաբաթ, ձեր առաջարկությամբ, կընտրվի թեմա ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների ոլորտից՝ առանց սահմանափակումների, որի վերաբերյալ կարող եք զրուցել մասնագետի հետ։

  • Ամենաշատ ձայները հավաքած թեման կճանաչվի հաղթող։
  • Մենք կգտնենք թեմայի լավագույն մասնագետին, որը կանցկացնի վեբինար՝ պատասխանելով Ձեր հարցերին կամ կձայնագրի դասախոսություն, որը կտեղադրենք էջում։

Մեկնաբանությունները կարող եք թողնել՝ անցնելով այս հղումով։ Նորություններին հետևելու համար չմոռանաք բաժանորդագրվել էջին։

Առաջին թեմայի առաջարկներն ընդունվում են մինչև ապրիլի 7-ը, ժամը 18։00-ն ներառյալ: