Սլովակիայի Հանրապետություն ճանաչողական այցի շրջանակում ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ պատվիրակության մյուս անդամները՝ Լեւոն Տեր-Իսահակյանը, Դավիթ Բաբայանը եւ Գայանե Աթոյանը հոկտեմբերի 4-ին հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել այդ երկրի գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման նախարարության պատասխանատուների հետ: Երկկողմ համագործակցության եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Նինա Չեբենովան հայաստանցի գործընկերներին ներկայացրել է նախարարության կառուցվածքն ու գործառույթները, ինչպես նաեւ սերմնաբուծության ոլորտում իրականացվող նախագծերը:
Պարենի եւ գյուղատնտեսության ազգային կենտրոնում մեր պատվիրակությունը դոկտ.Պավոլ Հաուպտվոգելի ուղեկցությամբ շրջայց են ունեցել, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, գենային բանկին եւ գենոֆոնդի պահպանման ու զարգացման գործում պետական աջակցության դերին ու մեխանիզմներին:
Վաղը՝ հոկտեմբերի 7-ին, այցի վերջին օրն է: