Ռեկտորատի վերջին նիստում, Վանաձորի մասնաճյուղի տնօրենի պարտականությունները կատարող Մերի Գրիգորյանը խնդիր ներկայացրեց: Տեղում դասավանդողները աշխատում են ժամավճարի սկզբունքով, որի պատճառով էլ ոմանք «անսիրտ-անհոգի» համատեղողներ են: «Եթե կարողանայինք գոնե մի մասին հաստիքով հրամանագրել…»,- ասում է տիկին Գրիգորյանը:
Ռեկտոր Ուռուտյանը բարձրացված հարցին համակարգված եւ ստույգ լուծում տվեց: Առաջիկայում շահագործման կհանձնվի մեր համալսարանի հյուսիսային տարածաշրջանի նոր, հարմարավետ, ժամանակակից հնարավորություններով կամպուսը, որտեղ ի մի կլինեն Վանաձորի մասնաճյուղն ու գյուղատնտեսական երկու քոլեջ: Հենց այդ ժամանակ էլ մանրակրկիտ-բծախնդրորեն կընտրվեն դասավանդողները եւ վճարման կարգն էլ հնարավոր կլինի վերանայել:
Նկատենք, որ մասնաճյուղում անցյալ կիսամյակի ընթացքում լայնածավալ դասալսումներ են եղել: Եւ հիմա շատ հեշտ է զանազանել թացը չորից, բարեխիղճ մասնագետ-մանկավարժի կերտվածքը… հակառակից: