Աշխատանքի հայտարարություն՝ Համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետ

ՀԱԱՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է Համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետի։

Աշխատանքի   նկարագրություն՝  Հայաստանի ազգային ագրարային համալսարանը  հայտարարում է մրցույթ Համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Պահանջներ՝

– Տեղադրել պահանջվող ծրագրերը, լուծել ծրագրային խնդիրները,
– Իրականացնել ցանցային սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում,
– Ցանցային մալուխների անցկացում
– Իրականացնել համակարգիչների, տպիչ և պատճենահանման սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում,
– Համակարգչային լսարանների կահավորում
– Համակարգչի խափանման պատճառի հայտնաբերում և արագ կարգավորում
– Ցանցի խնդիրների հայտնաբերում և կարգավորում
– Հետևել համակարգիչների, տպիչ և պատճենահանման սարքավորումների անխափան աշխատանքին։

Պահանջվող որակավորում՝

– Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում ցանկալի է,
– 1 տարվա աշխատանքային փորձ տեխնիկական ոլորտում ցանկալի է
– Windows օպերացիոն համակարգի իմացություն
– Տպիչ սարքավորումների սպասարկման իմացություն,
– Ցանցային բազային գիտելիքների իմացություն
– Տեխնիկական գիտելիքների ձեռքբերման կարողություն,
– Նոր տեխնոլոգիաներին արագ տիրապետելու կարողություն
– Թիմում աշխատելու հմտություններ:

Աշխատանքային ժամերը՝ 9:00-17:00
Աշխատավարձը՝ մրցակցային, բարձր:
Դիմելու կարգը՝ Մեր թիմին միանալու համար կարող եք նկարով ինքնակենսագրականները /CV/ ուղարկել it_team@anau.am էլ. հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով Համակարգչային մասնագետ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.09.2021: