Ուսումը Վիսեուի պոլիտեխնիկական համալսարանում շարունակելու հնարավորություն

0 Shares

Erasmus+ ՀԳ 1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վիսեուի պոլիտեխնիկական համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով (3 ուսանող)։

Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (բացառությամբ առաջին կուրսում և ավարտական կիսամյակում սովորողների): Խրախուսվում է նաև հատուկ կարիքներ ունեցող ուսանողների մասնակցությունը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել oterteryan1995@gmail.com էլեկտրոնային հասցեին.

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից կամ նամակ դեկանի/փոխդեկանի էլ․ հասցեով այն հիմավորմամբ, որ թեկնածուն տվյալ ֆակուլտետի ուսանող է
  2. Անձնագրի պատճեն
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
  5. Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով)
  6. Անգլերենի և/կամ իսպաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B1 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
  7. Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 3-ը:

Օգտակար հղումներ Վիսեուի պոլիտեխնիկական համալսարանի վերաբերյալ՝

http://visitviseu.pt/  

http://www.visitviseu.pt/images/visitviseu.jpg

https://pt-pt.facebook.com/visitviseu/  

http://www.visitcentrodeportugal.com.pt/pt/viseu/ 

http://www.cm-viseu.pt/index.php/conhecer-viseu/83-conhecer-viseu  

Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝ http://www.estgv.ipv.pt/estgv/?v=10030, http://www.ipv.pt/guide/estv.htm

Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN?fbclid=IwAR1zKBJLAOodQTyZ-QVtmQROMlMhOdkN3R–8AmTYZJgWY5KJVPCaNk0Toc:

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը, իսկ Պորտուգալիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է մեկնեն Ռուսաստան՝ Մոսկվայում գտնվող Պորտուգալիայի Հանրապետության դեսպանություն։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Օֆելյա Տերտերյանին՝ oterteryan1995@gmail.com էլ․ հասցեով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն (օրինակ՝ ուսանողը հեռավար եղանակով մասնակցի ընդունող համալսարանի դասերին՝ առանց ՀՀ-ն լքելու)։ Բոլոր մասնակիցները և հատկապես ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները։