2021թ. ապրիլի 7-9-ը առցանց ձևաչափով տեղի է ունենալու Կենտրոնական Ասիայի երկրների համար ներառական զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված 2-րդ Նոբելյան փառատոնը (լրացուցիչ տեղեկատվությունը կից ներկայացվում է):
Փառատոնին իրենց մասկանցությունը հաստատել են մի շարք միջազգային կազմակերպություններ՝ ՅՈՒՆԵՍԿՕ, ՅՈՒՆԻՍԵՖ, տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, ինչպես նաև Google, Twitter, Ford Motor, Bloom Energy և այլ խոշոր ընկերությունների ներկայացուցիչները, ականավոր գիտնականներ և փորձագետներ:
Գրանցված մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու դասախոսությունների, սեմինարների և ինտերակտիվ քննարկումների՝ Նոբելյան մրցանակակիրների, տեխնոլոգիական կորպորացիաների ղեկավարների և աշխարհահռչակ գիտնականների հետ: Ֆիզիկայի ոլորտում նոբելյան մրցանակի դափնեկիրներ ՝ Տակաակի Քաջիտան և Jոhnոն Մեթերը, քիմիայի ոլորտում նոբելյան մրցանակակիրներ՝ Աարոն Սիչենովեր և Մարի Լենը, տնտեսական գիտությունների ոլորտում նոբելյան մրցանակի դափնեկիր Մայքլ Սփենսը, ինչպես նաև այլ մրցանակակիրներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Կենտրոնական Ասիայի Նոբելյան փառատոնին:
Ինչպե՞ս կանդրադառնան առօրյա կյանքի վրա 5G և AI տեխնոլոգիաների նման զարգացումներն ու առաջընթացները: Ո՞րն է կրթության ապագան: Ո՞ր հմտություններն են առավել պահանջարկ վայելելու հետհամաճարակային աշխարհում: Այս և այլ հետաքրքրություն առաջացնող հարցեր կքննարկվեն II Նոբելյան փառատոնի ընթացքում։
Փառատոնին մասնակցությունը բաց է և անվճար: Միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի էhttps://nobel-fest.inpolicy.net/ հղումով: Ստորև ներկայացնում ենք պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները՝
- Ադիլետ Ամիրով +77053429552, [email protected]
- Խաիրովա Ժանիա +77475844588, [email protected]
Միաժամանակ, «Նոբելյան դասախոսությունների շաբաթ» միջոցառման շրջանակներում՝ ապրիլի 12-16-ը նախատեսվում է Նոբելյան մրցանակի դափնեկիրների և համաշխարհային գիտնականների կողմից Կենտրոնական Ասիայի համալսարանների համար անցկացնել դասախոսություններ