ՀԱԱՀ հիմնադրամը հայտարարում է աճուրդ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի վաճառքի վերաբերյալ:

Մրցույթը տեղի կունենա 2020 թ-ի սեպտեմբերի 22-ին, 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։

1. Օտարման առարկա գույքի տվյալները
1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային գին և այլն (այսուհետ Ցանկ)։
link: https://docdro.id/VK0juuy
2. Մրցույթի կարգը և պայմանները
2.1 Մրցույթի կազմակերպիչ է հանդիսանում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի կողմից սահմանված մրցութային Կարգ-ին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
link: https://docdro.id/kYmbL3q
2.2 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Հիմնադրամ ներկայացնել Մասնակցության և գնային առաջարկի հայտ (Հայտ) և մասնակցության վճարը հավաստող փաստաթուղթ (Անդորրագիր) ք. Երևան, Տերյան 74 հասցեով, 1-ին մասնաշենք, 129 սենյակ, մինչև սեպտեմբերի 18-ը, ժամը 17․00-ն։ Հայտը լրացվում է տեղում Անդորրագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայության պարագայում։
2.4 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հիմնադրամ 012 583452, 012 528516 կամ 091566014 հեռախոսահամարներով Լիլիթ Աթանայանին կամ ուղարկել հաղորդագրություն alilits@mail.ru, h.zakeyan@anau.am էլեկտրոնային հասցեներին:
2.5 Մրցույթի մասնակիցները կարող են տեսնել և ուսումնասիրել Գույքը մինչև Հայտերի ներկայացման վերջին օրը՝ աշխատանքային օրերին։ Ձեզ հետաքրքրող Գույքի գտնվելու վայրի հասցեն կարող եք նախօրոք ճշտել վերոհիշյալ հեռախոսահամարներով։
2.6 Հայտով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հիմնադրամ՝ փակ և կնքված (իրավաբանական անձի կնիքով՝ առկայության դեպքում) կամ ստորագրված (ֆիզիկական անձի կողմից) ծրարով:
Հայտի ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
• «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ,
• « գույքի մրցութային կարգով վաճառքի մասնակցության և գնային առաջարկի հայտ»,
• ֆիզիկական անձի դեպքում՝ հայտատուի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը և ՀՎՀՀ,
• հայտատուի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև գտնվելու վայրը,
• Լոտի համարը ( կարող եք գտնել 1․1 հղումով՝ Ցանկում):
Ծրարին կից ներկայացվում է Անդորրագիրը:
3. Մրցույթի արդյունքների ամփոփում
3.1 Գույքի ձեռք բերման համար մասնակցի առաջարկած գինը չի կարող պակաս լինել Հիմնադրամի կողմից առաջարկվող մեկնարկային գնից:
3.2 Եթե առաջարկված լոտի համար ընդամենը մեկ գնման հայտ է ներկայացվել, ապա գործարքը կատարվում է հայտում առաջարկվող գնով:
3.3 Մրցույթն ամփոփվելուց հետո Հիմնադրամը առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է մրցույթի հաղթողին (այսուհետ Գնորդ) մրցույթի արդյունքների մասին: Մնացած մասնակիցները տեղեկացվում են մասնակցության վճարի վերադարձման կարգի մասին:
3.4 Եթե Գնորդը հրաժարվում է վճարել հաղթած լոտի համար, ապա վերջինիս չի վերադարձվում մասնակցության վճարը և հաղթող է ճանաչվում տվյալ Գույքի ձեռք բերման համար հաջորդ առավել բարձր գին ներկայացրած մասնակիցը:
4. Մրցույթի հաղթողի հետ գումարի վճարման կարգն ու պայմանները
4.1 Գործարքի վավերացման և գրանցման հետ կապված բոլոր տեսակի ծախսերը կատարում է Գնորդը: Գնորդը Գույքի արժեքը վճարում է միանվագ`«Արդշինբանկ» ՓԲԸ բանկի համապատասխան հաշվին Հ/հ 2470100531030000, ծանուցվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվանցելով մասնակցության վճարը։
4.2 Գնորդը պարտավորվում է իր միջոցներով տեղափոխել մրցույթով ձեռք բերված Գույքը ծանուցվելու օրվանից 10 օրվա ընթացքում, հակառակ դեպքում կկիրառվեն Գույքի պահպանության հետ կապված վճարներ։