Հարգելի ուսանողներ.
Հայաստանում ֆրանսիական համալսարանը սկսում է Աքսելերատոր 28 ծրագիրը՝ նպատակ ունենալով օժանդակել բիզնեսի հիմնադրմանը, խթանել ձեռնարկատիրությունը Հայաստանում, դրանով իսկ նպաստել՝
- տնտեսական արժեքի ստեղծմանը,
- մարզերում տնտեսության զարգացմանը,
- ՏՏ ոլորտի զարգացմանը,
- Գլոբալացված աշխարհում գործունեության միջազգայնացմանը,
- Բիզնեսի հիմնադրման գործում կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց դերի բարձրացմանը
«Ի՞նչ է ՀՖՀՀ Աքսելերատոր 28 ծրագիրը: Վայր, որը պետք է լինի Հայաստանում ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը նպաստող կենտրոն: Ինչի՞ կարիք ունի Հայաստանը հիմա՝ նոր նախագծերի, նոր տնտեսական խթանի: Մենք պատրաստվում ենք բավարարել այդ կարիքը՝ աջակցելով ձեռնարկություններին՝ ստեղծման, զարգացման, վերականգնման եւ միջազգայնացման հարցում»,– ասում է ՀՖՀՀ ռեկտոր Բերտրան Վենարը:
Եթե ունեք նորարարական բիզնես գաղափար եւ վերջինս կյանքի կոչելու շահադրդվածություն, ապա դիմեք Աքսելերատոր 28 ծրագրին մինչեւ ս.թ. մայիսի 15-ը հետեւյալ հղումով` https://forms.office.com/r/kCZ5EpXiUz
Նամակին կից կարող եք գտնել ծրագրի վերաբերյալ տեղեկատվական բրոշյուրը:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետեւյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]