Վերապատրաստում Վալյադոլիդի համալսարանում

2023 թ․ ապրիլի 17-21 Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ տվյալագիտության եւ ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչներ Հակոբ Խաչատրյանը եւ Վարդան Ալեքսանյանը վերապատրաստման նպատակով մեկնել էին Իսպանիայի Վալյադոլիդի համալսարան։ Այդ օրերին նույն նպատակով հյուրընկալող համալսարանում էին նաեւ ներկայացուցիչներ տարբեր երկրների համալսարաններից։

Վերապատրաստման շաբաթը բավականին հագեցած էր, որի շրջանակում ՀԱԱՀ ներկայացուցիչներից յուրաքանչյուրը մասնակցել է համապատասխան առարկաների դասագործընթացներին, ունեցել քննարկումներ առարկայական ծրագրերի, դասավանդման եւ գնահատման մեթոդների վերաբերյալ։ Հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ ֆակուլտետների միջազգային կապերի ներկայացուցիչների հետ։ Ապրիլի 21-ին ուղիղ տեսակապով մեկ ժամ տեւողությամբ եղել է նաեւ քննարկում ՀԱԱՀ տվյալագիտության ամբիոնի դասախոսական կազմի հետ։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել առցանց եւս մեկ ծրագրային վերապատրաստում կազմակերպել ամբիոնի դասախոսների համար, որը կվերաբերի գործնական եւ լաբորատոր դասերը բջջային հավելվածով հետեւելու եղանակներին։ Արդյունավետ քննարկումներ են եղել  շուկայավարական առարկաների դասավանդման եւ առարկայական ծրագրերի առանձնահատկությունների վերաբերյալ։

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ համատեղ գիտական աշխատանքներ կատարելու եւ համատեղ գիտական հոդվածներով հանդես գալու վերաբերյալ։

Էրազմուսի մասնակիցներն շնորհակալություն են հայտնում ՀԱԱՀ-ին, հատկապես միջազգային կապերի դեպարտամենտին՝ նման հնարավորություն ընձեռելու համար, ինչպես նաեւ հյուրընկալող համալսարանին, կազմակերպիչներին եւ հատկապես պրոֆեսորներ Ուրսիկինո Կարասկալ Արազին եւ Վիկտոր Տեմպրանոյին։