Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը հրավիրում է ավագ դպրոցների 11-ից 12-րդ դասարանների աշակերտներին՝ մասնակցելու ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի (@AWDA) շրջանակում կազմակերպվող «Մեկ օր Ագրարայինում» վերտառությամբ վարպետության դասերի շարքի առաջին հանդիպմանը, որը կանցկացվի փետրվարի 20-ին, ժամը 13:00-18։00։
Դպրոցականները հնարավորություն կունենան նաեւ ծանոթանալու ծրագրի ներքո առաջարկվող դասընթացներին եւ ձեռք բերելու որոշ նախնական գործնական հմտություններ հետեւյալ ուղղություններով՝
- Նոր տեսակի հրուշակեղենի եւ շոկոլադի արտադրություն,
- Գինու պատմություն, գինու հայկական տեսակները, գինու բիզնես,
- Անասնաբույժի առօրյան,
- Անասնաբուժությունը ժամանակակից տեսանկյունից,
- Հիդրոպոնիկ ջերմատուն,
- ՖարմԲոտ-ի (ֆերմեր ռոբոտ) աշխատանքի ուսումնասիրությունը,
- Անօդաչու սարքերի կիրառումը գյուղատնտեսության մեջ։
Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է։
Գրանցվելու համար՝ https://bit.ly/3YZr8kr
Սիրելի դպրոցականներ, կարող եք հրավիրել նաեւ Ձեր ընկերներին, ծնողներին, քույր-եղբայրներին եւ միասին այցելել Ագրարային համալսարան՝ ժամանակակից գիտելիքի հետեւից։ Վարպետության դասերը շատ հետաքրքիր ու օգտակար են լինելու։
Հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել՝ 012 545713, 055 526718։
«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի եւ ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին եւ գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ու հյուրընկալության ոլորտներում: