…որը շարունակական պետք է լինի: Գիտելիքն ու գիտությունը ամենօրյա ջանք ու աշխատանք են պահանջում:
Այսօր՝ հուլիսի 20-ին, ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի 121 շրջանավարտի՝ 49 մագիստրոս եւ 72 բակալավր, հանդիսավոր պայմաններում շնորհվեցին դիպլոմներ, որոնց 18 %-ը՝ կարմիր:
Դիմելով սաներին՝ ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը նկատեց. «Դուք ականատեսն եք եղել այն ընդգրկուն փոփոխությունների, որ կատարվել են Ագրարայինում»: Այդ ամենն արվել է բուհի ղեկավարության ջանքերով՝ հօգուտ ուսանողի, հանուն կրթության գործի, գիտահետազոտական աշխատանքների բարելավման:
-Միշտ էլ ճանապարհելիս հուզվում ենք,- ասաց դեկանը, որն իր թիմի հետ միասին անդադար եղել է երիտասարդների կեղքին՝ ուրախության, հաջողության, թե դժվար պահին եւ հավելեց,- չդադարեք երազել, որովհետեւ երազանքը օգնում է հասնել նպատակին:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հորդորեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան պատերազմում նահատակված ուսանողների հիշատակը. «Այս ուսումնական տարվա ընթացքում մենք անցանք փորձությունների միջով, ձեր ընկերներից շատերը չհասան այս օրվան…»:
Պարոն Ուռուտյանը քաջալերեց երլիտասարդներին. «Մենք զինված ենք լինելու համարձակությամբ, լավատեսությամբ եւ գիտելիքները ծառայեցնելու ենք հայրենիքի զորացմանը: Համալսարանի դռները միշտ բաց են ձեր առջեւ: Երբեք չդադարեք սովորելուց, ձախողումներից չվախենաք եւ գնահատեք այն ընկերներին, որոնց հետ ծանոթացել եք բուհում»:
Շրջանավարտներին բարեմաղթանքի խոսքեր ասացին ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ դոցենտ Աշոտ Ոսկանյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ դոցենտ Վարդան Ալեքսանյանը, հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ դոցենտ Համո Սուքիասյանը: Շրջանավարտներից շհորհակալական խոսք ասացին Արշակ Վարժապետյանն ու Վահե Մուրադյանը: