Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ կազմակերպում են սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Դասընթացները տևելու են 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը կիրականացվի մինչև սույն թվականի դեկտեմբերի 25-ը։
Դասընթացի արժեքը 60 000 (վաթսուն հազար) դրամ։
Դասընթացներին մասնակցելու կարգի, պահանջների ու ընթացքի մասին հավելյալ տեղեկություն
Դասընթացին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր անձինք պետք է բավարարեն ստորև ներկայացված փաստաթղթային և նախնական գիտելիքների իմացության պահանջներին։
Փաստաթղթային պահանջներ
- Կրթությունը հիմնավորող փաստաթուղթ
- Բարձրագույն կրթություն անասնաբուժություն կամ անասնաբուժական սանիտարական փորձաքննություն մասնագիտություններում
- Ինքնակենսագրական (CV). Ընդգրկել նաև ձեր նկարը առցանց համակարգում գրանցման համար
- Անձնագրի պատճեն
- Մասնակցության հայտ
Նախնական գիտելիքների իմացության պահանջներ
- Հայերենի գերազանց իմացություն
- Համակարգչից և համացանցից օգտվելու կարողություն
- Մասնագիտական գիտելիքներ – Բոլոր դիմորդները պետք է ունենան որոշ նախնական գիտելիքներ կենդանիների մարմնի կառուցվածքի ու տարբեր օրգան-համակարգերի կառուցվածքի և առողջ անատոմիական վիճակի վերաբերյալ։
Գիտելիքները թարմացնելու համար դիմորդները կարող են օգտվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի էլեկտրոնային գրադարանում առկա հետևյալ գրականությունից։
Ինչպես դիմել
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է վերը նշված փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37495 592003 հեռախոսահամարով։