Ռեկտոր Ուռուտյանն ընդունել է Կազանի անասնաբուժական ակադեմիայի ռեկտորին

Ապրիլի 3-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը հյուրընկալեց Ն․ Է․ Բաումանի անվան Կազանի անասնաբուժական բժշկագիտության պետական ակադեմիայի ռեկտոր, անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Ռավիլովին։ Հանդիպմանը մասնակցում էին Անասնաբուժական բժկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը եւ համալսարանի անասնաբուժական կլինիկայի վարիչ Վահան Խաչատրյանը։

Ռեկտոր Ուռուտյանը հյուրին ներկայացրեց կրթական ծրագրերի բարելավման, նպաստավոր կրթահետազոտական միջավայրի ստեղծման, մարզային դպրոցներում ագրոտեխնոլագիական դասարանների ստեղծման ՀԱԱՀ-ի փորձը եւ այլն։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ստորագրել գործակցային հուշագիր երկու համալսարանների միջեւ՝ կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառում։ Այն մասնավորապես կներառի համատեղ հետազոտական աշխատանքներին, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստմանը, գիտաժողովների անցկացմանը, համատեղ գիտական հրապարակումներին առնչվող դրույթներ։

Դեկան Արեւիկ Աբովյանի ուղեկցությամբ հյուրը այցելել է նաեւ ՀԱԱՀ-ի Անասնաբուժական կլինիկական լաբորատորիա եւ Արեշի մասնաշենքում գտնվող Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն։ Հյուրը մեծապես տպավորված էր տեսածից եւ իր հիացմունքն է հայտնել տիկին Աբովյանին։