«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է «Մեղվաբուծության հիմունքներ» անվճար դասընթաց։
Դասընթացի շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ եւ գործնական հմտություններ մեղվաբուծության ոլորտում։
Ո՞վ կարող է մասնակցել․
ՀՀ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդներ, որոնք նպատակ ունեն գործունեություն ծավալելու մեղվաբուծության բնագավառում։
- Մեկնարկը՝ 2023 թ-ի մայիսի 12:
- Տեւողությունը՝ 28 ժամ:
- Մասնակցությունն՝ անվճար:
- Վայրը՝ ՀԱԱՀ, Կոտայքի մարզ, գ․ Ակունք (լսարանային պարապմունքների համար):
- Ձեւաչափը՝ լսարանային եւ արտալսարանային (գործնական պարապմունքներ):
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ մայիսի 7-ը ներառյալ լրացնել առցանց հայտադիմումը:
Մասնակիցների ընտրությունը կիրականացվի հարցազրույցի միջոցով։
Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 099 21 73 53 հեռախոսահամարով:
«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) եւ կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի եւ Civitta Հայաստանի կողմից։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին եւ գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ու հյուրընկալության ոլորտներում: