Երեկ՝ ապրիլի 17-ին, կայացավ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Տվյալագիտության ամբիոնի (վարիչ՝ տ,գ,թ,, դոցենտ Հակոբ Խաչատրյան) ուսանողական գիտական խմբակի (այս աշխատանքները համակարգում է դասախոս Դոնարա Մանուչարյանը) նիստը:
Երկու զեկուցում ներկայացվեց (մեկը՝ համահեղինակությամբ) եւ հատկանշական է, որ երեքն էլ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի ուսանողներ են:
Ագրոնոմիական մասնագիտություն ուսումնասիրող Հովհաննեսը տ.գ.թ., դոցենտ Սուրեն Կոսեմյանի ղեկավարությամբ ալգորիթմ էր մշակել ջերմատան բույսերի մշտադիտարկման, հիվանդությունների բացահայտման, բուժման համար: Աննան ու Լաուրան տիկին Մանուչարյանի քաջալերմամբ խաղային ծրագիր էին գրել: Այս հրաշալի եռյակը ցուցադրական նյութերը պատրաստել էր գրագետ, խմանքով:
-Լուրջ կոդ-ծրագիր են ստեղծել երեխեքը, կեցցեն,- ասում է տ.գ.թ., դոցենտ Անահիտ Գալանտերյանը:
Սա ամբիոնում երեք տարվա հետեւողական աշխատանքի արդյունք է, փուլ առ փուլ՝ բոլոր դասախոսների հետ:
-Ակնհայտ էր, որ ահռելի աշխատանք է կատարվել,- երիտասարդներին քաջալերում է պարոն Խաչատրյանը:
ՏՏ ոլորտը խիստ ճշգրիտ է, եւ շատ կարեւոր է, որ դասավանդման տրամաբանական շղթան անխաթար-կուռ-շարունակական լինի: Երբ նախնական փուլում՝ հիմքում, բացթողում է լինում, գործնականում այլեւս անհնար է դառնում այդ ամենը լրացնելն ու նոր հարկերը կառուցելը: ՏՏ-ում, որքան էլ ժամանակակից ոլորտ լինի, շտապողական նորարարությունները անթույլատրելի են: Պարադո՞քս է: Այո՜, կա այդպիսի նրբերանգ եւ չենք կարող հաշվի չառնել: