Հայտարարություն ուսման վարձավճարի փոխհատուցման վերաբերյալ

ՀԱԱՀ-ի վճարովի ուսուցման  համակարգում սովորող ուսանողներին տեղեկացնում ենք.

Հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը՝ առաջարկում ենք  ուսման վարձի մասնակի փոխհատուցման (զեղչի) համար մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 1-ը  դիմել ստորաբաժանումներ, որտեղ սովորում են՝ ներկայացնելով դիմում եւ առկայության դեպքում համապատասխան փաստաթղթեր:

Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից կարող են օգտվել այն ուսանողները, որոնք կհաղթահարեն բուհի սահմանած միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը:

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ (ԶԵՂՉ) ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ կարգին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշմամբ հաստատվել է ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ կարգը, որին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։