Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ դասախոսի/մանկավարժի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Համաձայն ՀՀ 2024 թ․ մայիսի 22-ի ՄԿՈՒ մասին օրենքի 34 հոդվածի 1.1, 1.2 կետերի, ՀՀ հանրակրթության մասին օրենքի 26 հոդվածի 1-ին կետի եւ ՀՀ կառավարության 16.02.2023 թ. որոշման թիվ 216-ի 8-րդ բաժնի 3 մասի, ՀԱԱՀ-ի Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում դասավանդելու համար հայտարարվում է մրցույթ դասախոսի/մանկավարժի թափուր տեղը զբաղեցնելու համար Աշխարհագրություն առարկայի գծով՝ 1,0 դրույք:

Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝

  1. ՄՈՒՀ-ի դասախոս կարող է լինել այն անձը, որն ունի՝

1) դասավանդվող մոդուլային ծրագրի համար հիմնարար համարվող որակավորմամբ բարձրագույն կրթություն կամ առնվազն միջին մասնագիտական կրթություն եւ համապատասխան բնագավառում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ։

2) բարձրագույն կրթություն կամ առնվազն միջին մասնագիտական կրթություն եւ դասավանդվող մոդուլային ծրագրի համար հիմնարար համարվող որակավորմամբ երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրերով մասնագիտական ուսուցման վկայական եւ համապատասխան բնագավառում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ։

Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել դիմում՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը․

  • նկարով ինքնակենսագրական (CV),
  • կրթության վերաբերյալ փաստաթղթերի պատճեններ,
  • աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերի պատճեններ։

Դիմելու կարգը՝

Դիմումի փաթեթը կարող եք ուղարկել [email protected] էլհասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով՝ Դասախոս կամ հանձնել առձեռն հետեւյալ հասցեով՝ ք․ Երեւան, Տերյան 74, 3-րդ հարկ, ՄՌԿ բաժին։

Աշխատավայրի հասցե՝  Հայաստան, ք․ Երեւան,  Տերյան 74:

Դիմելու վերջնաժամկետ՝ 22.08.2025 թ․: