ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղերձը Անկախության օրվա առթիվ

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, ողջունում եւ շնորհավորում եմ Հայաստանի անկախության օրվա առթիվ։

Ագրոպարենային ոլորտը Հայաստանի Հանրապետության տնտեսության կարեւորագույն հիմնասյուներից մեկն է, որի զարգացման կրթական, մասնագիտական ու գիտական հիմքերը դրվում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Սեպտեմբերի 21-ի խորհուրդը Ագրարայինի ուսանողների, դասախոսների եւ աշխատակազմի համար մեր երկրի տնտեսության ամրապնդման եւ հզորացման գործում մեր մեծագույն պատասխանատվության գիտակցումը եւ իրացումն է։

Ինքնիշխան, խաղաղ, արժանապատիվ եւ զարգացող Հայաստանի տեղն աշխարհում ամրագրելու ենք նաեւ մենք՝ մեր ամենօրյա նպատակային ու ստեղծագործ աշխատանքով ապահովելով երկրի պարենային անվտանգությունը։

Անկախությունը բացարձակ, անսակարկելի արժեք է, որը մեր երկիրն ու ժողովրդին ուղղորդում է դեպի ազատություն, խաղաղություն, բարեկեցություն եւ ազգային իղձերի իրականացում․ մենք ձգտում ենք այս արժեքներն ու նպատակները մեր ժողովրդի սեփականությունը դարձնել։

Շնորհավոր Անկախության տոնը։