Աշխատանքային պարտականություններ՝
- ՀԱԱՀ-ի կորպորատիվ փաստաթղթերի, պայմանագրերի, այլ փաստաթղթերի մշակմանը մասնակցություն, փաստաթղթերի մշակում, առկա պայմանագրերի, ներքին իրավական ակտերի եւ այլ փաստաթղթերի օրենսդրական փոփոխություներին համապատասխանեցում․
- Իրավաբանական եւ կազմակերպաիրավական բնույթի հարցերով խորհրդատվություն․
- Իրավական հարցերի վերլուծություն Համալսարանի եւ այլ կողմերի միջեւ ծագած վեճերի կամ հնարավոր վեճերի հետ կապված առաջադրանքների կատարում․
- Համալսարանի շահերի պաշտպանության ապահովում պետական իրավասու մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ հարաբերություններում․
- Հայցադիմումների, դիմումների, դրանց պատասխանների, հակընդդեմ հայցերի, այլ փաստաթղթերի կազմում․
- Դատական ներկայացուցչության իրականացում․
- Համալսարանին վերապահված գործառույթների եւ կրթական համակարգի իրավական աշխատանքների կազմակերպում եւ համակարգում․
- Ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների եւ իրավական գործընթացների, օրինականության ապահովում:
Պահանջվող որակավորում եւ հմտություններ՝
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Կրթական ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հաղորդակցման եւ բանակցություններ վարելու, հակամարտությունների կառավարման հմտություններ
- Լարված իրավիճակներում աշխատելու եւ արագ կողմնորոշվելու ունակություն
- Աշխատասիրություն, բարեխղճություն, գաղտնապահություն, կարգապահություն, ճշտապահություն եւ ճշմարտախոսություն
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ։
Աշխատանքային ժամերը՝ 9:00-17:00
Դիմելու կարգը՝ Բոլոր համապատասխան մասնագետները կարող են իրենց նկարով ինքնակենսագրականները (CV) ուղարկել [email protected] էլհասցեով` թեմա (Subject) բաժնում նշելով Իրավաբան:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 25․12.2025 թ.։



