Երեւանում կկայանա առաջին միջազգային Կանաչ խորհրդաժողովը․ Ագրարային համալսարանը համակազմակերպիչ է

Եւրոպական միությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում են Հայաստանում 1-ին Կանաչ խորհրդաժողովի մասին, որը նվիրված է կանաչ գյուղատնտեսության բնագավառում հարակայուն զարգացմանը եւ կիրառական հետազոտություններին։
Խորհրդաժողովը կկայանա 2023 թ․ հոկտեմբերի 4-5-ը։
Միացեք մեզ՝ ռազմավարական առումով հեռանկարային խորհրդաժողովում, որն անցկացվում է «Հայաստանում հարակայուն զարգացման ապահովում՝ կանաչ գյուղատնտեսության միջոցով» կարգախոսով։
Այս դինամիկ իրադարձությանը հրավիրում ենք մասնակցել հետազոտողներին, ուսումնագիտական շրջանակներին, ոլորտի քաղաքականության պատասխանատուներին, գործող մասնագետներին, ֆերմերներին, արտադրողներին եւ կանաչ գյուղատնտեսության բոլորի շահակիրներին։ Դուք հնարավորություն կունենաք հանդիպելու միջազգայնորեն հայտնի բանախոսների հետ, մասնակցելու լիագումար նիստերի բովանդակալից քննարկումներին, բանավոր եւ գրավոր ելույթներին։
Դուք կարող եք հայտնվել մի միջավայրում, որտեղ փոխանակվում, վիճարկվում եւ վերջնամշակվում են գաղափարներ՝ հարթակ ստեղծելով արգասաբեր քննարկումների եւ բովանդակալից համագործակցության համար։
Այս հղումով կարելի է մանրամասներ իմանալ խորհրդաժողովի մասին, ծանոթանալ նախնական օրակարգին եւ ներկայացնել մասնակցության հայտ։
: