Դասախոսական կազմի համալրման մրցույթ ՀԱԱՀ Շիրակի մասնաճյուղում դասավանդելու համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ դասախոսական կազմի համալրման նպատակով՝ ՀԱԱՀ «Շիրակի Մ.Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղում հետեւյալ մոդուլները դասավանդելու համար.

Պաշտպանված գրունտում օգտագործվող պարարտանյութերը եւ կիրառման տեխնոլոգիան (52 ժամ)

Ջերմատնային տնտեսություններում ծաղիկների աճեցման հմտություններ (52 ժամ)

Ջերմատնային տնտեսությունում մորմազգի մշակաբույսերի մշակության հմտություններ (52 ժամ)

Ջերմատնային տնտեսությունում դդմազգիների մշակության հմտություններ (58 ժամ)։

Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝

  • Համապատասխան բարձրագույն կրթություն (Ջերմատնային ագրոտեխնոլոգիա մասնագիտությամբ),
  • Կամ դասավանդվող մոդուլային ծրագրի համար հիմնարար համարվող որակավորմամբ երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրերով մասնագիտական ուսուցման վկայական եւ համապատասխան բնագավառում վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 4 տարվա աշխատանքային փորձի առկայություն,
  • Կամ առնվազն միջին մասնագիտական կրթություն եւ համապատասխան բնագավառում վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 4 տարվա աշխատանքային փորձի առկայություն։

Աշխատանքի վայրը ՝ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Հ․ Սարգսյան 15։

Դիմելու վերջնաժամկետը՝ 12-ը մարտի, 2025 թ․։

Դիմելու կարգը՝

Մեր թիմին միանալու համար կարող եք նկարով ինքնակենսագրականը (CV) ուղարկել [email protected] էլհասցեին` Թեմա (Subject) բաժնում նշելով՝ ԴԱՍԱԽՈՍ – ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԱԳՐՈՏԵԽՆՈԼՈԳ: