Գեղագիտություն. ոճային միջավայրը բարերար ազդեցություն է թողնում կրթության վրա

Առաջին մասնաշենքի ընթերցասրահում գրքի քննարկում եւ հեղինակի հետ հանդիպում էր նախատեսված: Մի երիտասարդ բավական շուտ հայտնվեց, ոգեւորված դիտեց-զննեց-տնտղեց միջավայրն ու հիացմունքով դիմեց աշխատակցուհուն. «Ինչպե՞ս է կարգը, ով ուզի կարո՞ղ է այստեղ գալ՝ պարապելու: Մինչեւ քանի՞սն է բաց»:

– Ո՞ր կուրսում ես սովորում, որ մինչեւ հիմա ընթերցասրահի տեղը չգիտես՝ նոր հայտնագործեցիր:

– Դեռ ուսանող չեմ, վարժարանում եմ սովորում: Շատ հավանեցի այս սրահն ու հաստատ որոշեցի ամեն օր մինչեւ իրենց աշխատանքի ավարտը՝ ժամը 17-ը գալու եմ այստեղ պարապել-կարդալու:

Արժե նրան ճանաչել եւ հիշել՝ Վահե Սարդարյանն է: