Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր պարոն Հրաչյա Զաքոյանին
Հարգելի պարոն Զաքոյան, Գավառի պետական համալսարանի անունից շնորհավորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնադրման տարեդարձը՝ 95-րդ փառապանծ հոբելյանը։
Գրեթե մեկդարյա պատմության ընթացքում Հայաստանի ագրարային ոլորտի բարձրագույն դպրոցը պատվով է իրականացրել որակյալ մասնագետների պատրաստման, գիտության, տնտեսության, տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսական պրակտիկայի զարգացմանը նպաստելու հույժ կարեւոր առաքելությունը՝ կերտելով խորին ակնածանքի եւ երախտագիտության արժանի կենսագրություն։
Բուհի, վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմին եւ ուսանողությանը մաղթում ենք հաջողություն, բոլոր ծրագրերի արդյունավետ իրականացում՝ հանուն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաջընթացի եւ զարգացման։
Ռուզաննա ՀԱԿՈԲՅԱՆ
ԳՊՀ ռեկտոր




									

